Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով 2024 թվականին։
Այս մասին հայտարարել է Ջովանի Մաննան, ով այն ժամանակ պատասխանատու էր թուրինյան ակումբում երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավման համար։
«Դա ճիշտ է, որ Սպերցյանը կարող էր տեղափոխվել «Յուվենտուս»։
Երբ ես այնտեղ էի, մենք դիտարկում էինք նրա տրանսֆերը ձևակերպելու տարբերակը»,- մեջբերում է Մաննային РБ Спорт-ը, ով այժմ «Նապոլիի» մարզական տնօրենն է։