«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե ինչն է ավելի կարևոր կատալոնացիների համար՝ Իսպանիայի առաջնությունը, թե Չեմպիոնների լիգան։
«Լա Լիգան ամենակարևորն է, որտեղ մենք պետք է հաղթենք: Իհարկե, կան նաև այլ մրցաշարեր, ինչպիսիք են Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան: Այնուամենայնիվ, առաջնահերթությունը տալիս ենք Լա լիգային»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում կայացած 21 տուրերի արդյունքներով «Բարսելոնան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․