Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորոդավկոն խոսել է Ռուսաստանի առաջնությանն ընդառաջ ուսումնամարզական հավաքի մասին։
«Հիմա մարզիկները գնացել են տուն, մի փոքր հանգստալու։ Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում, որտեղ կմարզվեն Ռուսաստանի հավաքականի գրեթե բոլոր ներկայացուցիչները Ռուսաստան կվերադառնանք Լեգկովյան մրցավազքից առաջ, որին մասնակցելու ենք։ Դրանից հետո փետրվարի 23-ին կտեղափոխվենք Կազան»,- ասել է Բորոդավկոն VseProSport-ի հետ զրույցում։
Իժևսկում Ռուսաստանի գավաթի խաղարկությունից հետո դահուկորդների հաջորդ պաշտոնական մեկնարկը կլինի Ռուսաստանի առաջնությունը, որը կանցկացվի մեկ ամսից Կազանում՝ մարտի 1-9-ը: