Թուրինի «Յուվենտուսում» թիմի գրանցած վերջին արդյուքների ֆոնին քննարկվում է գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի փոխարինման հարցը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «բիանկոներիի» ղեկավարությունը կապ է հաստատել «Բարսելոնայի» լեգենդ և նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ։ Նշվում է, որ իտալական գրանդը այս պահին մտադիր չէ հեռացնել Տիագո Մոտային, սակայն ուսումնասիրում է հնարավոր տարբերակներ իրավիճակի վատթարացման դեպքում։
Ա Սերիայում կայացած 22 տուրերից հետո «ծեր սինյորան» վաստակած 37 միավորով գտնվում է 5–րդ տեղում։
Ա Սերիայի մրցաշարայի աղյուսակը՝ ստորև․