Բրազիլացի 33-ամյա պաշտպան Դանիլոն հայտարարել է Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին։
Ֆուտբոլիստը իտալական ակումբ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Կողմերի միջև պայմանագրի խզման մասին պաշտոնական հայտարարություն պետք է արվի առաջիկայում։
«Ես այլևս չեմ կարող լինել նախագծի մաս: Անցել է հինգուկես տարի, բայց ինձ համար դա մի ամբողջ կյանք է թվում։
Հեշտ չէ բաժանվել սիրուց, մի վայրից, որն ինձ շատ բան է տվել, մարզաշապիկով, որն ինձ ստիպեց հիասքանչ էմոցիաներ զգալ»,- Դանիլոյի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։