MMA-ի բրիտանացի մարտիկ Թեյլոր Սվիֆթը The Sun-ին պատմել է, թե ինչպես է կարողանում համակերպվել աշխարհահռչակ փոփ երգչի հետ նույն անունն ունենալու հետ:
Մարզիկը խոստովանել է, որ դրա պատճառով անընդհատ ստիպված է դիմանալ ծաղրի։ Երբեմն դա նրան այնքան էր նյարդայնացնում, որ նույնիսկ մտածում էր անունը փոխելու մասին։
«Նույնիսկ կշռման ժամանակ մարդիկ սկսում են ծիծաղել։ Ամենավատն այն է, երբ մեկնաբանը մենամարտից առաջ կարդում է անունները։
Մարդիկ ինձ հարցնում են՝ լո՞ւրջ, դա իմ անունն է: Ծիծաղ է առաջացնում, երբ անցնում եմ օդանավակայանի անցակետ կամ մտնում ակումբներ»,- խոստովանել է Սվիֆթը:
Մարզիկը նաև խոստովանում է, որ նման հայտնի անունը կարող է օգնել իրեն պրոֆեսիոնալ կարգավիճակում, քանի որ սոցիալական ցանցերը և դրանցում ժողովրդականությունը ժամանակակից սպորտի կարևոր մասն են կազմում։