Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է թենիսիստուհիների մենախաղի վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան։ Australian Open-ի հաղթող Մեդիսոն Քիզը բարձրացել է 7-րդ տեղ՝ նախորդ 14-րդ տեղի համեմատ։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 49-րդն է վարկանիշում։
WTA վարկանիշային աղյուսակը 2025 թվականի հունվարի 27-ի դրությամբ.
1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս) — 8956 միավոր.
2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — 8770.
3 (3). Քորի Գաուֆ (ԱՄՆ) — 6538.
4 (4). Յասմին Պաոլինի (Իտալիա) — 5289.
5 (7). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — 4893.
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) — 4861.
7 (14). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ) — 4680.
8 (5). Չժեն Ցինվեն (Չինաստան) — 4095.
9 (8). Էմմա Նավարո (ԱՄՆ) – 3709.
10 (12). Պաուլա Բադոսա (Իսպանիա) — 3608․․․
49 (41). Էլինա Ավանեսյան (Հայաստան) — 1160