Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 13-րդ տուրի շրջանակում «Սանդերլենդի» Մ21 թիմը մրցակցի հարկի տակ հաղթել է «Լեսթերի» Մ21 թիմին։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Սանդերլենդի» կազմում հայ հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուրս է եկել փոխարինման 78-րդ րոպեին։ Ֆինն արդեն երրորդ հանդիպումն է անցկացնում Մ21 թիմի կազմում։
Գերագուսյանը մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է ԱՊԼ Մ18 մրցաշարում՝ համապատասխանաբար ակումբի Մ18 թիմի կամզում․ այս առաջնությունում նա արդեն դարձել է դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջերս նա սկսել է հրավիրվել արդեն Մ21 թիմ։