Բելգիայի հավաքականի և նիդեռլանդական ՊՍՎ-ի վինգեր Յոհան Բակայոկոն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Պատրիկ Բերգերը։
Դորտմունդի «Բորուսիան», Լևերկուզենի «Բայերը» և «Լայպցիգը» հետաքրքրված են Բելգիայի հավաքականի վինգերի ծառայություններով։
Աղբյուրը մանրամասնում է, որ նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը հոլանդական ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25-30 մլն եվրո։