Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Լա լիգայի 21-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում (3:0) իր հեթ-տրիկի ու հաղթանակի մասին։
«Ես շատ գոհ եմ իմ հեթ-տրիկից, բայց շատ ավելի ուրախ եմ հաղթանակի համար: Կարևոր էր հաղթել «Ատլետիկոյի» հետ գրանցած ոչ-ոքիից հետո, քանի որ դա մեզ մի փոքր ավելի շատ հնարավորություն է տալիս օգտվել իրավիճակից: Մենք ցանկանում ենք միշտ հաղթել, քանի որ «Ռեալը» միշտ պետք է տիտղոսներ նվաճի։
Հիմա թիմում իմ ադապտացիան ավարտված է։ Ես ինձ հարմարավետ եմ զգում խաղադաշտում, և դա ցույց է տալիս իմ խաղն ու թիմակիցներիս հետ շփումը: Իմ խաղն ու այսպիսի հաղթանակները մեզ վստահություն են տալիս, բայց գիտեք, որ մինչև 38-րդ տուրը ոչինչ ավարտված չէ։ Պետք է շարունակենք հաղթել, քանի որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Arab News-ը:
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 21 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։