«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» առաջնային տրանսֆերային նպատակներից մեկը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» պետք է կարգավորեն ֆինանսական խնդիրները, որպեսզի վարձակալեն անգլիացուն, սակայն Լա լիգայի հսկայի մտադրությունները մնում են նույնը։
Նշվում է, որ տրանսֆերի իրականացման դեպքում կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Ռեշֆորդին պատրաստվում է օգտագործել հարձակման կենտրոնում, այլ ոչ ձախ եզրում:
Գերմանացի մասնագետը 27-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու այլընտրանք։ Ավելի վաղ նշվում էր, որ անգլիացին պատրաստ է աշխատավարձի կրճատման «Բարսելոնա» տեղափոխության համար։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուսը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։