Բունդեսլիգայի 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Ֆրայբուրգին» (2:1):
Մյունխենյան գրանդի կազմում գոլերով աչքի ընկան Հարի Քեյնը և Կիմ Մին-Ջեն։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մատիաս Գինտերը։
Այս հաղթանակից հետո Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 48-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ֆրայբուրգը» 27 միավորով 9-րդն է։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
«Աուգսբուրգ» — «Հայդենհայմ» — 2։1
«Բորուսիա Դոտմունդ» — «Վերդեր Բրեմն» — 2։2
«Մայնց» — «Շտուտգարտ» — 1։2
«Լայպցիգ» — «Բայեր Լևերկուզեն» 2։2
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․