Give Me Sport-ը կազմել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը կազմելիս գնահատվել են հետևյալ չափանիշները՝ գոլեր, գոլային փոխանցումներ, մեկ հանդիպմանը խփած գոլերի միջին քանակը, թիմի համար կարևոր գոլեր, անհատական ելույթներ։
Առաջին տեղում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ տեղում «Բավարիայի» ֆուտբոլիստ Հարի Քեյնն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդը:
Վարկանիշում ընդհանուր առմամբ ներառված է 15 հարձակվող։ Լավագույն եռյակում են Կիլիան Մբապեն, Ալեքսանդր Իսակը, Վիկտոր Գյոկերեսը, Օմար Մարմուշը, Լաուտարո Մարտինեսը, Վիկտոր Օսիմենը, Օլի Ուոթքինսը, Վիկտոր Բոնիֆեյսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Մատեո Ռետեգին, Մարկուս Թյուրամը և Անտուան Գրիզմանը։