«Ալ-Նասրի» վինգեր Սադիո Մանեն մեկնաբանել է իր խոսքերը ադամանդե ժամացույցների և Ֆերարիի մասին:
Աշխարհի 2022 թվականի առաջնությանն ընդառաջ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստը հարցազրույցում ասել է. «Ինձ պետք չեն 10 Ֆերարի և 20 ադամանդե ժամացույց կամ երկու ինքնաթիռ: Ի՞նչ են անում այդ ամենը ինձ և մոլորակի համար»:
«Սրանք այնպիսի բաներ են, որոնց մասին ես մտածում եմ: Իհարկե, մարդիկ կարող են կյանքին այլ կերպ նայել, ես չեմ կարող որևէ մեկին խորհուրդ տալ, թե ինչ անել իրենց փողերի հետ:
Ես ուղղակի կարծիք էի հայտնում. մարդիկ դա կարող են տարբեր կերպ ընկալել: Բայց ինձ համար հարց է, թե ինչպես եմ ես տեսնում կյանքը: Սա իմ առաքելությունն է կյանքում»,- Մանեի խոսքերն է մեջբերում Globo-ն։