«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Ջոի Բարտոնը կրկին հայտնվել է դատարանում՝ մեղադրվելով իր կնոջը՝ Ջորջիա Բարտոնին, ծեծելու մեջ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի, Բարտոնը, ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում իր կնոջը տապալել է գետնին ու հարվածել գլխին։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականին։ Ջորջիան զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը հարվածել է իրեն, ինչը հանգեցրել է քթի արյունահոսության և ճակատին ուռուցքի։
Նույն տարում Բարտոնը հերքել է մեղադրանքները, և գործը դադարեցվել է՝ կնոջ կողմից դիմումից հրաժարվելու պատճառով։ Սակայն 2024 թվականին դատարանը որոշել է վերսկսել գործը՝ նախկին որոշումը սխալ համարելով։