Ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին մեկնաբանել է ՊՍԺ-ից Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությունը վարձակալության հիմունքներով։
«Ես շատ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ այս լեգենդար ակումբում: Ես հպարտ եմ, որ կրում եմ այս ակումբի գույներն ու խաղալում եմ այս երկրպագուների առջև:
«Յուվենտուսի» ֆրանսիացի ո՞ր խաղացողներով եմ ամենաշատը հիանում. Կան բազմաթիվ ֆրանսիացի ֆուտբոլիստներ, ովքեր պատմություն են կերտել՝ Զինեդին Զիդանը, իհարկե, Դավիդ Տրեզեգեն ևս մեկն է, որն ինձ շատ է դուր գալիս: Մեր ժամանակներին մի փոքր ավելի մոտ մենք ունենք Պոլ Պոգբայիմ և նաև Կեֆրեն Թուրամին, որը շատ լավ է խաղում այստեղ, ուստի ես ուրախ եմ այստեղ լինելու համար:
Ես որոշ ժամանակ շփվեցի մարզչի հետ, և նա ինձ պատմեց այստեղի խաղաոճի մասին, և դա նպաստեց, որ պայմանագիր ստորագրեմ: Չեմ համբերում, թե երբ կսկսեմ մարզվել և դուրս գալ խաղադաշտ»,- Կոլո Մուանիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։