Ամերիկուհի Մեդիսոն Քիզը դարձավ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակիցը։
Կիսաեզրափակիչում նա հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկին։
Հանդիպումը տևել է 2 ժամ 37 րոպե և ավարտվել 5:7, 6:1, 7:6 (10:8) հաշվով։
Եզրափակչում Քիզը կհանդիպի աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Արինա Սաբալենկայի հետ, ով այսօր հաղթեց Պաուլո Բադոսային։