ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս», հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Կոլո Մուանին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2023 թվականի սեպտեմբերից։ Փարիզյան ակումբը տրանսֆերի համար «Այնտրախտին» վճարել էր 95 միլիոն եվրո։
Հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 54 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
21-րդ տուրից հետո թուրինյան ակումբը 37 միավորով զբաղեցնում է Իտալիայի Ա Սերիայի մցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը։