UFC-ի պաշտոնական կայքը հրապարակել է մարզիկների դասակարգման թարմացված աղյուսակները Լոս Անջելեսում անցկացված UFC 311 մրցաշարից հետո։
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը աղյուսակում դիրքային փոփոխության չի ենթարկվել՝ պահպանելով իր տեղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր եղել հրաժարվել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից։