Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Լիլի» նկատմամբ:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Առնե Սլոթի համար այս հաղթանակը 7-րդ անընդմեջն էր մրցաշարում։
Ըստ Opta-ի՝ Սլոթը դարձել է պատմության մեջ միայն երկրորդ մարզիչը, որը հասել է այս նվաճմանը՝ նոր թիմի հետ: Առաջինը Հանսի Ֆլիկն էր, որն այս ցուցանիշը գրանցել է «Բավարիայի» ղեկին 2019-ից 2021 թվականներին: