«Պարի Սեն Ժերմենի», Մադրիդի «Ռեալի» և Կոստա Ռիկայի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը միացել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբին։
38-ամյա դարպասապահի պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, հայտնում է «Նյուելս Օլդ Բոյզ»-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Կեյլոր Նավասի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որտեղ նա 2019 թվականին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 115 հանդիպման՝ անառիկ պահելով 52 հանդիպման։ Նավասը կորցրեց իր տեղը փարիզյան ակումբի մեկնարկային կազմում 2021 թվականի ամռանը դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հայտնվելուց հետո։ Ավելի ուշ նա լքեց փարիզեցիներին պայմանագրի ժամկետի ավարտից հետո: