«Պարի Սեն Ժերմենի» և «Աստոն Վիլայի» միջև բանակցությունները կոլումբացի հարձակվող Ջոն Դյուրանի տրանսֆերի շուրջ շարունակվում են, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը հարձակվողի համար պահանջում է ավելի քան 70 միլիոն եվրո, հաղորդվում է, որ բանակցությունները կարելի է բարդ անվանել, սակայն ձախողման դեպքում Դյուրանը մնում է փարիզեցիների թիրախը ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Այս մրցաշրջանում 21-ամյա Դյուրանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։