«Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «ռոսոներիների» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին գնելու առաջարկների բացակայության մասին։
«Սիթին» «Այնտրախտից» գնում է Մարմուշին 75 միլիոն եվրոյի դիմաց, ՊՍԺ-ն 75 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերում Կվարացխելիային: Եթե որևէ մեկը ցանկանա նրան՝ Լեաուին, կարող է վճարել ու ստանակ: Ինչու՞ աշխարհի առաջատար թիմերը՝ «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» նրան չեն դիտարկում: Մուդրիկի համար 100 միլիոն եվրո են վճարել: Ինչո՞ւ են գնում այս խաղացողներին, իսկ այս ֆենոմենին, որի մասին բոլորը խոսում են, ոչ ոք չի նայում։ Հարց»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Այս մրցաշրջանում Լեոուն ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 մլն եվրո։