Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը գրեթե 7 ամիս առանց ակումբի է։
Բայց նա չի պատրաստվում ավարտել կարիերան։
Ինչպես Globo Esporte-ին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Լուչիանո Էմիլիոն, նա և իր հաճախորդը բանակցում են բրազիլական «Գրեմիոյի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին ՊՍԺ-ից հեռանալուց հետո Նավասը մոտ էր իտալական «Մոնցա» տեղափոխվելուն, սակայն կողմերը համաձայնության չեկան պայմանագրի պայմանների շուրջ, ուստի գործարքը չկայացավ: