Իտալիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը (2:0):
Թուրիցիների կազմում գոլերով աչքի ընկան Սամուել Մբանգուլան և Թիմոտի Վեհան։ Հյուրերի գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կրեց առաջին պարտությունը «Միլանի» ղեկին։
Այս խաղից հետո Տիագո Մոտայի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 37-ի և բարձրացավ 4-րդ տեղը։ «Ռոսոներիները» 8-րդն են 31 միավորով։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․