Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում անակնկալ պարտություն կրեց «Լեգանեսից» (0:1):
Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց տանտերերի սերբ պաշտպան Մատիյա Նաստասիչը՝ ընդհատելով «ներքանակագործների» 15 խաղից բաղկացած հաղթարշավը։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 44 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավոր զիջելով 2-րդ տեղում ընթացող «Ռեալի», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Լեգանեսը» 22 միավորով 15-րդն է։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․