Մադրիդի «Ռեալը» սկսել է կասկածել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում են Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Բարսելոնայից» կրած վերջին պարտությունից հետո (2:5) մադրիդցիների ղեկավարների դժգոհությունները ավելի են սրվել։
Անչելոտին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը չկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ:
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6 տուրից հետո մադրիդյան գրանդը վաստակել է 9 միավոր։ «Սերուցքայինները» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են միայն 20-րդ տեղը։ ՉԼ-ի հաջորդ տուրում «արքայական» ակումբը կհանդիպի «Զալցբուրգի» հետ։
ՉԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․