Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը բացատրել է, թե ինչու է որոշել 9,5 տարվա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
24-ամյա ֆուտբոլիստի խոսքերով՝ նման պայմանագիրը թույլ է տալիս իրեն հանգիստ վերաբերվել ապագային. այժմ Հոլանդը կարող է լիովին կենտրոնանալ ֆուտբոլի և ինքնազարգացման վրա:
«Ես կարող եմ ամբողջությամբ կենտրոնանալ ավելի լավը դառնալու վրա, քանի որ արդեն հաստատ գիտեմ, որ երկար ժամանակ կմնամ այստեղ։ Ես ամբողջովին կենտրոնացած եմ խաղալու և ինքս ինձ կատարելագործելու վրա: Ցանկանում եմ, որ մարդիկ ինձնից շատ բան պահանջեն ու ճնշում գործադրեն ինձ վրա», — Հոլանդի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։