«Մանչեսթեր Սիթին» 60-65 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում «Յուվենտուսի» 24-ամյա ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյի համար:
Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ցանկանում է ավելի մեծ գումար ստանալ Կամբիասոյի տրանսֆերից։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է իտալացի ֆուտբոլիստին առաջարկել հինգ տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Կամբիասոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։