«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է կատալոնացիների պաշտպան Ռոնալդ Արաուխոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, իսկ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերել Ռոնալդի նկատմամբ։
«Արաուխոն ցանկանում է մնալ «Բարսելոնայում», և ես վստահ եմ, որ նա կմնա: Հանգիստ եղեք, ես միշտ վստահում եմ Ռոնալդի ասածներին», — Գավիի խոսքերը մեջբերել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Արաուխոն երկու հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ կատարելով գոլային փոխանցում: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 55 մլն եվրո։