Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բուրգուան Ժալյեն» սեփական հարկի տակ հաղթեց «Լիոնին» (2-2, 11 մ՝4-2):
Հիմնական ժամանակում տանտերերի 21-ամյա հարձակվող Մեհդի Մուժեցկին երկու գոլի հեղինակ է դարձել։
Հյուրերի կազմում աչքի ընկան Մատիչն ու Միկաուտաձեն։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին տանտերերը։
Մրցավարի սուլիչից հետո տեղի երկրպագուները վազեցին խաղադաշտ՝ տոնելու մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալը: