«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է, թե արդյոք «Նոթինգհեմ Ֆորեսթին» համարում է ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնի հավակնորդ։
«Չեմ կարծում, որ նրանք աղյուսակում բարձր դիրք են գրավում պատահականության շնորհիվ: Նրանք հանդես են եկել բարձրակարգ թիմերի դեմ։
«Նոթինգհեմն» արդեն ցույց է տվել, որ կարող է պայքարել բարձր հորիզոնականների համար։
Եթե «անտառապահներին» հաջողվի առանց վնասվածքների անցկացնել մրցաշրջանի մնացած հատվածը, ապա կարծում եմ, որ նրանք շատ միավորներ չեն կորցնի»,- մեջբերում է մասնագետին ակումբի մամուլի ծառայությունը։
Երեկ թիմերը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումն ԱՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակում՝ 1-1։