«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ 28-ամյա դանիացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Այս մրցաշրջանում Քրիստենսենը մասնակցել է միայն Իսպանիայի առաջնության առաջին շրջանի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը (2:1), որում վնասվածք է ստացել ու բաց թողել մրցաշրջանի ամբողջ առաջին հատվածը։
Քրիստենսենի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։