Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Տիգրան Ավանեսյանը փոխել է ակումբային գրանցումը։
22-ամյա կիսապաշտպանը Կալինինգրադի «Բալթիկայից» տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ դիվիզոնի մեկլ այլ ակումբ՝ Տուլայի «Արսենալ»։ Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր՝ մինչև 2027 թվականը, տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն 350 հազար ռուբլի։
Տիգրանը կալինինգրադյան ակումբի սան է։ «Բալթիկայի» կազմում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։
Նշենք, որ Ավանեսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2024 թվականին մասնակցել է Չեխիայի ընտրանու դեմ կայացած ընկերական հանդիպմանը (2:1):