«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Սավինյոն դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախը։ Այս մասին հայտում է Caught Offside-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» այս ամիս պաշտոնական առաջարկ կանի «քաղաքայիններին» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Աղբյուրի համաձայն` «սերուցքայինների» սկաուտները, ինչպես նաև ՊՍԺ-ի ներկայացուցիչները վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակտիվորեն հետևել են Սավինյոյի խաղին:
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» գոհ է բրազիլացու ցուցադրած խաղից և գրանցած առաջընթացից, ուստի չի պատրաստվում նրան բաց թողնել:
Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը անգլիական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը երիտասարդ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։