Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հանդեպ իր սիրո մասին։
«Ես խաղացել եմ «Ռեալում», «Բարսելոնայում» խաղալու հնարավորություն երբեք չեմ ունեցել։ Բայց ես սիրահարվել եմ «Բարսելոնային» և դեռ սիրում եմ այն: Ինձ ամենաշատը խենթացնում է «Բարսայի» խաղաոճը: Նրանք մտածում են ոչ միայն հաղթանակների, այլև այն մասին, թե ինչպես վայելել ֆուտբոլը։ Գնդակի վերահսկում, հարձակողական խաղ. ոչ մի այլ թիմ դա չի անում նույն կերպ: «Բարսան» համարձակ մոտեցում ունի, նրանք ոչնչից չեն վախենում»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Կասանոն «արքայական» ակումբում հանդես է եկել 2006-2008 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։