Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Անգլիայի երիտասարդական հավաքականի և «Տոտեմհեմի» ֆուտբոլիստ Արչի Գրեյի ծառայություններով։
Այդ մասին հայտնում է իսպանական Fichajes-ը։
Արչին «Տոտենհեմ» է տեղափոխվել նախորդ ամառ «Լիդսից» և այժմ հանդիսանում է լոնդոնյան թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Նա վերջին հանդիպումներն անցկացնում է կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայն հանդես է գալիս նաև աջ եզրում, ինչպես նաև հենակետայինի դիրքում։ Նշվում է, որ հենց պաշտպանությունում նրա վստահ ելույթներն են պատճառը, որ մադրիդյան գրանդը հայացքն ուղղել է դեպի 18-ամյա ֆուտբոլիստը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։