Մադրիդի «Ռեալի», «Միլանի», «Ինտերի», «Ռոամայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն, հերթական անգամ անողոք է գտնվել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի նկատմամբ։
նա կարծում է, որ պորտուգալացին անիմաստ է խաղադաշտում, և նույնիսկ թիմի նոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն շուտով կհամոզվի դրանում։
«Նա ստանում է 8 միլիոն եվրո և ոչինչ չի անում, փոխանցումներ չի կատարում, քիչ գոլեր է խփում։ Ավելի լավ կլիներ, որ նա պարզապես ռեփեր լիներ: Նա նորմալ հանդիպում անցկացրեց Սուպերգավաթի եզրափակիչում, իսկ հետո կրկին խամրեց «Կալյարիի» դեմ խաղում»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում pianetamian.it-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «ռոսոներիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։