«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը որոշել է հեռանալ անգլիական գրանդից, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով սաուդցի լրագրող Աբդուլհադին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սալահը պայմանավորվածություն է ձեռք բերել Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից մեկն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու վերաբերյալ։
Նշվում է, որ Սալահը պայմանավորվել է հաջորդ մրցաշրջանում Սաուդյան Արաբիայի լիգայում հանդես գալու համար, բայց նա դեռ չգիտի ակումբի անունը։ Աղբյուրը պարզաբանում է, որ կա տրամաբանություն այն իրավիճակում, երբ Սալահը դեռ չգիտի իր ակումբը, քանի որ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամին (PIF) ամբողջությամբ պատկանում է լիգայի չորս թոփ ակումբները։
Այս մրցաշրջանում 32-ամյա Սալահը Պրեմիեր լիգայում դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։