«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը փետրվարի 5-ին դառնում է 40 տարեկան, ևս մեկ մրցաշրջանով կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետը սաուդական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նշվում է, որ Կրիշտիանուն արդեն ընդունել է երկարաձգման առաջարկը և մոտ է գործարքը պաշտոնապես կնքելուն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 2023 թվականի հունվարից հանդես է գալիս «Ալ-Նասրում»։ Պորտուգալացի աստղը նոր պայմանագրից տարեկան պետք է ստանա 200 միլիոն եվրո։
Այսպիսով, Կրիշտիանուն կշարունակի մնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և շաբաթական կվաստակի մոտ 3,8 միլիոն եվրո։