ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյից։ Այս նորության ֆոնին երեք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Այսպիսով, Ասենսիոյին իրենց կազմում ցանկանում են տեսնել անգլիական «Աստոն Վիլան», իտալական «Յուվենտուսը» և իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։
Այս մասին հաղորդում է Transfer News Live-ը։
2024/2025 մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 15 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո։