Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Օմար Մարմուշը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» արդեն 100 տոկոսով համաձայնեցրել են խաղացողի անձնական պայմանագրի պայմանները։
Այս պահին ակումբների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում տրանսֆերի մանրամասների շուրջ։ Կողմերը նպատակ ունեն ավարտին հասցնել տեղափոխությունը հաջորդ շաբաթ։
Նշվում է, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մարմուշին տեսնում է որպես «Ատլետիկո» մեկնած Յուլիան Ալվարեսի իդեալական փոխարինող։
Մարմուշն այժմ Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում է (13 գոլ)՝ զիջելով միան «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին, որն ունի 14 գոլ։