«Բարսելոնայի» խաղացողները համակերպվել են թիմի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ակումբից հեռանալու որոշմանը, հայտնում է Խավի Էրնանդես Նավարոն։
25-ամյա պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսը», որը ցանկանում է խաղացողի ձեռքբերման գործարքը ավարտել հունվարին։ Նշվում է, որ կատալոնացիները մերժել են թուրիցիների առաջարկը, սակայն ինքը՝ Արաուխոն ցանկանում է հեռանալ և խնդրում է դիտարկել գործարքը։
Արաուխոյի թիմակիցները կարծում են, որ նա շուտով կլքի «Բարսելոնան»։ Ռոնալդ Արաուխոն 151 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույնների» կազմում՝ 2018 թվականին ակումբին միանալուց հետո:
25-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի կազմում է 55 միլիոն եվրո։