«Վալենսիա» ֆուտբոլային ակումբը վրդովված է եղել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանիել Օլմոյի և Պաու Վիկտորի` ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցումից:
««Վալենսիան» ցանկանում է իր անհամաձայնությունը հայտնել Բարձրագույն սպորտային խորհրդի ընդունած որոշման հետ, որը հակասում է թե’ լիգայի, թե’ RFEF-ի դիրքորոշմանը: Մենք հասկանում ենք, որ դա վնասում է մրցակցության ամբողջականությանը և, բացի այդ, սպառնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլի տնտեսական կառավարման հիմնարար սկզբունքներին։ Մյուս կողմից, «Վալենսիան» անհանգստացած է այն ազդեցությամբ, որ այս միջոցը կարող է ունենալ Լա Լիգայի տնտեսական վերահսկողության վրա, բոլոր ակումբների կողմից համաձայնեցված կանոնների վրա, որոնք առանցքային են եղել իսպանական ֆուտբոլի ֆինանսական կայունության ապահովման համար: Այս որոշումը վտանգի տակ է դնում ինչպես սպորտային օրենսդրության, այնպես էլ այլ երկրներում ճանաչված համակարգը, ինչպես նաև վտանգավոր է մրցումների ապագայի համար»,- ասվում է «Վալենսիայի» տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել է կիսապաշտպան Դանիել Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին։