Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է այն իրավիճակի մասին, երբ «ռոսոներիների» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան երեք անգամ անընդմեջ իրեն թողել է պահեստայինների նստարանին։
«Կարծում եմ, որ գոնե հնարավոր էր բացատրել, թե ինչու նա երեք անգամ անընդմեջ ինձ թողեց պահեստայինների նստարանին: Բայց երբեմն մարզիչներն այդպես անում են: Նա ինձ հետ ուղղակիորեն չէր խոսում, միայն կոնֆերանսների միջոցով։ Ինձ հետ առաջին անգամ էր նման բան պատահում «Միլանում»»,- Լեաուի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլա Շկիրան X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում է 2024 թվականի ամառվանից։ Նախկինում Պաուլոն գլխավոր մարզիչ է աշխատել նաև «Ավեսում», «Պորտուում», «Բրագայում», «Պասոս դե Ֆերեյրայում», «Շախտյորում», «Լիլում» և «Ռոմայում»: