«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆաթին կարող է կարիերան շարունակել Լա լիգայի մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հավանաբար հունվարին վարձավճարով բաց կթողնի 22-ամյա խաղացողին։ Նշվում է, որ Ֆատիի ծառայություններով ներկայումս հետաքրքրված են «Սևիլյան», «Վալենսիան», «Բետիսը» և «Ժիրոնան»:
Բոլոր չորս ակումբները պատրաստ են վարձակալել հարձակվողին մինչև մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման ՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։