«Բարսելոնան» որոշում է կայացրել թիմի ուրուգվայցի կենտորնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Què T’hi Jugues-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբում ցանկանում են շարունակել համագործակցությունը խաղացողի հետ, սակայն Արաուխոն դեռևս չի արձագանքում նոր պայմանագրի առաջարկին։
Նշվում է, որ այս հանգամանքը ստիպում է «կապտանռագույնների» ղեկավարությանը մտածել 25-ամյա կենտրոնական պաշտպանին վաճառելու մասին։
Ավելի վաղ նշվում է, որ ինքը՝ Արաուխոն «Բարսելոնայի» իր թիմակիցներին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ կտալոնական ակումբից և կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։