«Տոտենհեմը» հայտարարություն է տարածել Ռոդրիգո Բենտանկուրի առողջական վիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հետ հանդիպման 8-րդ րոպեին կիսապաշտպանը անկյունայինի խաղարկումից հետո փորձել էր գլխով հարվածել գնդակին, սակայն բաց թողեց գնդակը, որից հետո դեմքով վայր ընկավ ու չշարժվեց։
Բժիշկները օգնություն են ցուցաբերել ֆուտբոլիստին, որից հետո ուրուգվայցին պատգարակով լքել է խաղադաշտը։ Խաղում դադարը տևեց գրեթե 10 րոպե։
«Մենք կարող ենք հաստատել, որ Ռոդրիգոն գիտակցության մեջ է և խոսում է, նա կգնա հիվանդանոց՝ հետագա հետազոտությունների համար»,- ասվում է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ: