Նիդեռլանդացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը վերադարձել է մարզչական աշխատանքի։
Չորեքշաբթի օրը հայտարարվել է Ինդոնեզիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 48-ամյա Կլյուվերտի նշանակման մասին:
Կլյուվերտի պայմանագիրը տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է առաջիկա երկու տարվա հանար։ Այն պարունակում է երկարաձգման տարբերակ:
Ինդոնեզիայի հավաքականը մարտին Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ կանցկացնի Ավստրալիայի և Բահրեյնի հետ։