«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դայկը չի միանա Մադրիդի «Ռեալին»: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալները Մադրիդի «Ռեալին» առաջարկել են իրենց հաճախորդի ծառայությունները 2025 թվականի ամռան համար, երբ ավարտվում է նրա գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ։
Նշվում է, որ «արքայական» ակումբը կասկածներ է ունեցել 33-ամյա ֆուտբոլիստի տարիքի և առողջական վիճակի հետ կապված, ուստի հրաժարվել են նրա տրանսֆերից:
Հոլանդացի պաշտպանը «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Մերսիսայդյան ակումբի հետ Վան Դայկը հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, ներքին գավաթները և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը։ Transfermarkt-ը Վիջիլի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։